ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Ասում են...

Ասում են...
13.04.2012 | 00:00

…թե օրերս հանդիպում պիտի տեղի ունենար երկու էքսնախագահների միջև, սակայն երկրորդ նախագահն անձամբ չի ներկայացել, մտերիմներից մեկին է ուղարկել հանդիպման, ՀԱԿ-ի առաջնորդի հետ խոսելով միջնորդավորված, բանբերի միջոցով: Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, առայժմ ոչինչ չի ասվում, սակայն նախընտրական այս շրջանում նման հանդիպումներն առանց ենթատեքստերի ու հստակ պայմանավորվածությունների չեն լինում։

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ